Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Լրբերը սրբեր են դառել...»

«Լրբերը սրբեր են դառել...»
18.12.2018 | 02:07

Իշխանափոխությունից հետո «Նոր Հայաստանում» նոր «քոլեր» են աճել, այդ «քոլերից» էլ` նորելուկ «բիբարներ», որոնց խակ ուղեղով` Հայ Առաքելական եկեղեցին փրկության կարիք ունի, իրենք էլ հենց «փրկիչներն են» և կաթողիկոսին փոխելով պետք է փրկեն եկեղեցին: Այսինքն` սրանք «ուրիշ քոլի բիբարներ են»:


Այս կորուսյալները կաթողիկոսի՞ն են ուզում «հրաժարեցնել», թե՞ եկեղեցին քանդել: Երկու մտադրություններն էլ դատապարտված են ձախողման: Քանի որ նրանք կաթողիկոսին կարող են հրաժարեցնել այնպես, ինչպես ես կարող եմ պայթեցնել, ասենք, Պենտագոնը:
Եթե որևէ մեկն այս ամբոխի գլուխը հեշտությամբ «լցոնել» է այն գաղափարով, որ իրենք «նոր խաչակիրներ» են և պետք է փրկեն Հայոց եկեղեցին, ապա ես պատրաստ եմ երկարատև բացատրական աշխատանք տանելու նրանց հետ և ապացուցելու, որ հենց իրենք փրկության ու փրկչի կարիք ունեն:
Ջրի կաթիլի պես պարզ է, որ այս մարդկանց նպատակն ամենևին էլ կաթողիկոսի հրաժարականը չէ, այլ Հայոց եկեղեցու հիմքերի խարխլումը:


Մյուս կողմից, զարմանալի ու մտահոգիչ է հայ մտավորականության լռությունը, մինչդեռ հենց նրանք պետք է կանգնեին Վեհարանի ու ամբոխի միջև, կաթողիկոսի ու բողոքողների միջեւ, հենց նրանք պետք է կոչ անեին երկրի ղեկավարությանը` կանխելու այս խայտառակությունը: Բայց ձայն չկա, և այդ լռությունն էլ ուղիղ համեմատական է մտավորականության կշռին։
Լավ, ամեն ինչ ու բոլորը մի կողմ, ու՞ր է նայում երկրի ղեկավարությունը, ենթադրենք մտավորականները չեն խառնվելու, իսկ լռելու՞ է իշխանությունը, ինչու՞ չի միջամտում: Ախր սա Երևանի քաղաքապետարանի շենքը չէ, սա Մայր աթոռ Ս. Էջմիածինն է, Հայ առաքելական եկեղեցու հիմքը` հզոր հայրապետներ Գևորգ Չորեքչյանով, Խրիմյան Հայրիկով, Գևորգ Սուրենյանցով և այն հարյուրավոր հոգևորականները, որոնք հայ ազատագրական պայքարի անբաժան մասն են կազմել:
Չի կարելի շահարկման առարկա դարձնել այն սուրբ վայրը, որտեղից հնչած զանգերը բեկում են մտցրել այնպիսի բախտորոշ ճակատամարտի մեջ, ինչպիսին Սարդարապատի հերոսամարտն էր:


Եթե նույնիսկ որոշ մարդիկ անկեղծորեն են պահանջում կաթողիկոսի հրաժարականը, դա պետք է արվի լրջությամբ, խոնարհությամբ, աղոթքով, պարկեշտ մարդկանց կողմից` առանց Վեհարանի տարածքը լրբերի «սրբացման» արարողավայր դարձնելու:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ